
Իրանն ուղղաթիռներից փորձարկելու է փոքր հեռահարության հրթիռներ

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը բանակային ուղղաթիռներից փորձարկելու է 4 կիլոմետր հեռահարությամբ հրթիռ: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Բոլոր ուղղաթիռները հագեցած են լինելու ղեկավարվող հրթիռներով, որոնց փորձարկումը պետք է տեղի ունենա իրանական հաջորդ ամսին (մայիսի 22-ից հունիսի 21), Սպահան նահանգի Բեյթ ալ-Մոգադդաս զորավարժարանում:
Նա հավելել է, որ ազգային ուղղաթիռները, որոնք հագեցած կլինեն ռազմական ամենաառաջադեմ համակարգերով կներկայացվեն իրանական ընթացիկ տարվա վերջին (2015 թվականի մարտ):