
Բրիտանական զորքերը գրեթե ամբողջովին դուրս են բերվել Աֆղանստանից

BBC-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի զորքերը լքել են Աֆղանստանի Հելմանդ նահանգում գտնվող իրենց բոլոր բազաները` պահպանելով միայն Քեմթ Բաստիոնի գլխավոր ճամբարը, որը զինվորականները կլքեն այս տարի ավելի ուշ:
Թալիբների դեմ պայքարի թեժ ժամանակ Աֆղանստանում եղել է բրիտանական 137 բազա: Աֆղանական հողում սպանվել է 453 բրիտանացի զինծառայող, որոնց ճնշող մասը բաժին է ընկնում հենց Հելմանդ նահանգում, ուր օպերացիան ձգձգվել է 8 տարի:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմմոնդն այցել է անհանգիստ շրջան և վստահություն է հայտնել, որ զինվորականները կատարել են տրված առաջադրանքները` չնայած բազմաթիվ զոհերին: