Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ջեմիլ Չիչեք

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը երկկողմ շփումներ է սկսել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Երկօրյա այցի շրջանակներում նա մասնակցել է Հարավ-Արևելյան Եվրոպայի Համագործակցության գործընթացի խորհրդարանական վեհաժողովին:

Իր ելույթում Չիչեքն անդրադարձել է նաև Ուկրաինայի դեպքերին. «Թուրքիան հետևում է ուկրաինական զարգացումներին: Մենք չենք ընդունում հակառակ օրենքի կատարված փաստերը: Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Մենք աջակցում ենք լարվածության նվազեցման գործընթացում ԵԱՀԿ-ի դերակատարությանը: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև կառուցողական երկխոսության հաստատում: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ղրիմի թաթարների դրությանը, որոնց ցայժմ վտանգ է սպառնում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031