
Զինյալները Հալեպին զրկել են խմելու ջրից

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպն արդեն մեկ շաբաթ է, ինչ զրկված է խմելու ջրից, ինչի պատճառը քաղաքային ջրագծի նկատմամբ «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների իրականացրած դիվերսիան է:
Զինյալներն արգելափակել են պոմպերի մուտքը, որոնցով խմելու ջուր էր մատակարարվում Հալեպին: Ընդ որում` այն մատակարարվում էր Հալեպի ինչպես «կառավարական» թաղամասերին, այնպես էլ` ընդդիմության վերահսկած թաղամասերին: Ժամանակին Սիրիայի արդյունաբերական կենտրոն հանդիսացած Հալեպում ընդհանուր առմամբ բնակվում է մոտ 2.5 միլիոն մարդ: