Բաժիններ՝

Իրանը մշակել է նոր մոդելի տիեզերանավ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը մշակել է 300-500 կիլոգրամանոց տիեզերանավի դիզայն ու մոդել` նախատեսված ինչպես կենդանիներին, այնպես էլ մարդկանց տիեզերք դուրս բերելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Տիեզերագնացության ինստիտուտին կից Հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամմեդ Իբրահիմին:

Նրա խոսքերով` ծրագրի վերջնական նպատակը մարդկանց տիեզերք ուղարկելն է, և տվյալ նպատակին պետք է հասնել միջնաժամկետ հեռանկարում: Իբրահիմին ընդգծել է, որ տվյալ նավերի արտադրությունն ակնկալվում է Իրանի տիեզերական գործակալության հաստատումից հետո:

Իբրահիմին հավելել է, որ պլանավորված է տվյալ նավերը Երկրի ուղեծիր ուղարկել 2017 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս