Բաժիններ՝

«Յոթն իմ հաջողակ թիվն է». Արամ MP3

Այսօր երեկոյան տեղի կունենա «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին ելույթ է ունենալու յոթերորդ համարի ներքո:

Երգիչն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով.

«Յոթն իմ հաջողակ թիվն է»: Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլում ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ՝ Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Հոլանդիա, Սան Մարինո, Անգլիա: Նշենք, որ եվրատեսիլյան բուքմեյքերների հաղորդած վերջին տվյալների համաձայն, հաղթանակին հավակնող երեք հիմնական ֆավորիտներն են՝ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը՝ իր «Not Alone» երգով, Շվեդիան ներկայացնող Սաննա Նիլսենը իր «Undo» երգով և Անգլիան ներկայացնող Մոլլին՝ իր «Children of the Universe» երգով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031