Բաժիններ՝

Ոտքերը տարել են այն տուն, որտեղից գողություն է արել ու գիշերել այնտեղ. pastinfo.am

Մշտական բնակության ու հաշվառման վայր չունեցող 56-ամյա Կառլենը սևեռվել էր մեկ առանձնատան վրա: Նախ 2014 թվականի փետրվարի 28-ին` ժամը 23:00-ի սահմաններում, դռան կողպեքի ամրացման շրջանակը ջարդելու եղանակով ապօրինի մուտք գործելով Կապան քաղաքում գտնվող առանձնատուն, կատարել է զգալի չափերի գողություն, ապա օրեր անց՝ 2014 թվականի մարտի 1-ին` երեկոյան, առանձնատան տիրոջ կամքին հակառակ մուտքի դռան կողպեքի ամրացման երկաթյա շղթան պոկելու եղանակով ապօրինի մուտք էր գործել առանձնատուն, գիշերել այնտեղ` խախտելով տանտիրոջ՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ընդ որում, գողության դրվագով Կառլենի «ավարը» տպավորիչ է՝ 33.580 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 1 հատ էլեկտրական շաղափ` 13 հատ գայլիկոններով երկու տուփ պոլիէթիլենային տոպրակ, 1 լ տնայնագործական եղանակով պատրաստված թթի օղի և 2լ տնայնագործական եղանակով պատրաստված խաղողի գինի և 8.000 ՀՀ դրամ գումար:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, խնդրել հիմք ընդունել նախաքննությամբ տված ցուցմունքները: Նախաքննությամբ Կառլենը ցուցմունք է տվել, որ 2014 թվականի փետրվարի 28-ին` ժամը 23:00-ի սահմաններում, դարպասի վրայով անցնելով մտել է առանձնատան բակ, ջարդել դռան կողպեքի ամրացման շրջանակը, մտել առանձատուն և գիշերել այնտեղ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս