
ԲՀԿ-ական Շերիֆն արդեն մեկնել է արտասահման. նրա փոխարեն պատգամավոր կդառնա Տիգրան Ներսիսյանը. news.am

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը մեկնել է Հայաստանից: Այս մասին NEWS.am-ից ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Գրիգոր Գրիգորյանն արդեն Հայաստանում չէ, առողջական որոշակի խնդիրներ ունի, եւ այժմ ընթացիկ բուժում է ստանում արտասահմանում»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դեռ վերջնական որոշված չէ, թե ով կփոխարինի Գրիգոր Գրիգորյանին:
«Կարծում եմ, որ նրան փոխարինելու է Տիգրան Ներսիսյանը Հրազդանից»,- ավելացրեց խմբակցության քարտուղարը:
Մանրամասներն` այստեղ