Վերսկսվել են որոնողական աշխատանքները
Մայիսի 8-ին, ժամը 13.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի բնակիչ՝ 1946թ. ծնված Է. Մ.-ն ս.թ. մայսիս 7-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել. վերջինս ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ ինքնասպանություն կգործի՝ նետվելով Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից տեղեկատվություն ստացվեց, որ Է. Մ.-ի որոնողական աշխատանքները սկսվել են մայիսի 7-ից և առայժմ արդյունքի չեն հասել. անհրաժեշտ է ջրասուզակի օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ ջրափրկարարական ջոկատը և ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Ժամը 20.09-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, կվերսկսվեն մայիսի 9-ի առավոտյան:
Մայիսի 9-ին, ժամը 07.31-ին վերսկսվել են Է. Մ.-ի որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատից հինգ ջրափրկարար և ՀՓՋ-ից մեկ հրշեջ-փրկարար:
Ժամը 16.03-ին ջրասուզական աշխատանքները դադարեցվել են, սակայն Դեբետ գետի հունով՝ ափամերձ հատվածում, որոնողական աշխատանքները շարունակում են 3 հրշեջ-փրկարար, Բագրատաշենի ոստիկանության բաժանմունքից 3 ոստիկան և տեղի բնակիչներ (մոտ 40 բնակիչ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: