
Դպրոցները բուժքրոջ հաստիք չունեն (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Գյումրու դպրոցները բուժքրոջ հաստիք չունեն: Հանրակրթական դպրոցներում բուժքույրերի աշխատաժամերի տևողությունն ու աշխատավաձի չափը պայմանավորվում է աշակերտների թվով: Բուժքույրերի կողմից պետական դպրոցներում բուժօգնության կազմակերպման մեկ դրույքի աշխատանքի օպտիմալ ծավալն ընդունվում է 700 աշակերտը: Աշակերտների նման թիվ, սակայն, Գյումրու ոչ բոլոր դպրոցներում է առկա: