
Շվեդիան ու Ֆինլանդիան կարող են արագորեն անդամակցել ՆԱՏՕ-ին. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Տալինի համալսարանում հայտարարել է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան կարող են ներառվել ՆԱՏՕ-ի կազմում, եթե իհարկե նրանք ներկայացնեն դաշինքին անդամակցելու հայտ. «Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը կարող է տեղի է ունենալ արագ, քանի որ նրանք համապատասխանում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու չափորոշիչներին»:
Դրա հետ մեկտեղ Ռասմուսենն ընդգծել է, որ դաշինքի կազմի մեջ մտնելու մասին որոշումը բացառապես ինքնիշխան գործ է, և որ նա մտադիր չէ միջամտել տվյալ խնդրի շուրջ Շվեդիայում ու Ֆինլանդիայում տարվող ներքին բանավեճերին. «Բնականաբար, եթե նրանք ներկայացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ, ապա ես կողջունեմ դա»: