Մարիուպոլի բախումներում սպանվել է մոտ 20 ահաբեկիչ. Ավակով
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Մարիոպոլում հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 3 և վիրավորվել է 25 մարդ: Այս մասին հայտնել է Դոնեցկի մարզի պետական վարչակազմի մամլո ծառայությունը: Ապրիլի 24-ին զինյալները գրավել էին Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքը:
Նրանց այնտեղից հաջողվել էր դուրս մղել մայիսի 7-ի առավոտյան, սակայն մայիսի 9-ին քաղաքի կենտրոնում վերսկսվել են բախումները: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Մարիուպոլում բախումների հետևանքով սպանվել է մոտ 20 ահաբեկիչ:
Բացի այդ, գերեվարվել է 4 զինյալ: Սեփական կորուստներն Ավակովը գնահատել է 1 սպանված և 5 վիրավոր՝ ընդգծելով, որ կորուստների հաշվարկման գործընթացը ճշգրտվում է: Ավակովի խոսքերով՝ ինքնաձիգներով զինված մոտ 60 հոգանոց խումբն այսօր հարձակվել է Մարիուպոլի ոստիկանության բաժանմունքի վրա: