Բաժիններ՝

ԵՄ-ի նոր պատժամիջոցները կառնչվեն ՌԴ-ի 15 քաղաքացու և ղրիմյան 5 ընկերության

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների նիստի մասնակիցները պայմանավորվել են պատժամիջոցների ցուցակում ընդգրկել Ռուսաստանի 15 քաղաքացու և ղրիմյան 5 ընկերության: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:

Նրա խոսքերով՝ տվյալ հարցում վերջնական որոշումն ընդունվելու է երկուշաբթի, երբ կանցկացվի ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստը: Մայիսի 12-ին նրանք քննարկելու են պատժամիջոցներ սահմանելու իրավական բազայի ընդլայնումը, Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանին Ղրիմի միանալու իրավական հետևանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031