Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտինի ղրիմյան այցին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը բողոք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմ այցելելու հետ, քանի որ այցը համաձայնեցված չէ Ուկրաինայի հետ:
Հայտարարության մեջ նշված է. «Ուկրաինայի ԱԳՆ-ը վճռական բողոք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, առանց Ուկրաինայի հետ համաձայնեցնելու, մայիսի 9-ին այցելել է ժամանակավորապես օկուպացված Ղրիմի ինքնավար հանրապետություն և Սևաստոպոլ քաղաք»:
Ուկրաինայի ԱԳՆ-ը Պուտինի ղրիմյան այցը որակել է որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գործող օրենսդրության, միջազգային իրավունքի նորմերի, Ուկրաինայի ինքնիշխանության, ՄԱԿ-ի կանոնադրության ու ՄԱԿ ԳԱ-ի բանաձևերի կոպիտ ոտնահարում.
«Այդ սադրանքները ևս մեկ հաստատում են, որ Ռուսաստանը գիտակցաբար է գնում ռուս-ուկրաինական հարաբերություններում լարվածության էսկալացմանը և չի ցանկանում երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը կարգավորել դիվանագիտական ճանապարհով»: