Բաժիններ՝

Հետաձգվել է մայիսի 9-ին Սև ծով ամերիկյան ռազմանավի մուտքը. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված էր, որ այսօր (Հաղթանակի օր) Սև ծով մուտք կգործի ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հածանավը, որը հագեցած է Aegis համակարգով: Այս մասին գործակալությանը հայտնել էր Մոսկվայում նրա ռազմա-դիվանագիտական աղբյուրը: 

Նրա խոսքերով՝ դա, սակայն, հետաձգվել է մայիսի վերջին: Աղբյուրը հավելել է, որ դեռ հայտնի չէ Սև ծով ամերիկյան ռազմանավի մուտք գործելու ստույգ ժամկետը: Աղբյուրը ենթադրում է, որ այցը տեղի կունենա մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունների շեմին:

Դրանով իսկ ԱՄՆ-ը կցուցադրի իր աջակցությունն Ուկրաինայի նոր իշխանություններին: Աղբյուրը կարծում է, որ այսօր Սև ծովում ամերիկյան ռազմանավի չհայտնվելը կապված է նաև Հաղթանակի օրվա հետ. Միջերկրական ծովում գործող ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի հրամանատարությունը բարոյական չի համարել նման օրով Սև ծովում սեփական ռազմական ներկայությունն ընդլայնելը:

Ներկա դրությամբ Սև ծովում է գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի Taylor ֆրեգատը, որը Սև ծովի ջրատարածությունը լքելու է մայիսի 12-ին: Նա Սև ծովում էր հայտնվել ապրիլի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս