Բաժիններ՝

Պուտինն առաջին անգամ ժամանել է Ռուսաստանի կազմի մեջ մտած Ղրիմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր (Հաղթանակի օր) ժամանել է Ղրիմ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է թերակղզի այն բանից հետո, ինչ Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմի մեջ: Պուտինը մասնակցելու է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակի և Սևաստոպոլի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ Սևաստոպոլում անցկացվող տոնական միջոցառումներին:

Սրանից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ափսոսանք էր հայտնել Ղրիմ Պուտինի այցելելու պլանների կապակցութամբ՝ կապված Ուկրաինայում տիրող լարված իրավիճակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս