Բաժիններ՝

Բեռլուսկոնին սկսել է հանրային աշխատանքները

BBC News-ի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այսօր ձեռնամուխ է եղել Միլանի ծերանոցում հանրային աշխատանքների կատարմանը՝ որպես օգնական: Դատարանի որոշման համաձայն, Բեռլուսկոնին մեկ տարվա ընթացքում պետք է շաբաթական աշխատի առնվազն 4-ական ժամ:

Ապրիլի կեսին Միլանի հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովը Բեռլուսկոնիին դատապարտեց մեկ տարվա հանրային աշխատանքների: Բացի այդ, սահմանափակվեց քաղաքական գործչի տեղաշարժը, նրան պարտավորեցրին պահպանել պարետային ժամ:

Դատարանը հրաժարվեց Բեռլուսկոնիին տալ տնային կալանք՝ ելնելով նրա տարիքից (77 տարեկան): Բեռլուսկոնին իր գոհունակությունն է հայտնել դատարանի նման որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր ողջ կյանքի ընթացքում ձգտել է օգնել մարդկանց և շատ երջանիկ կլինի նրանց օգտակար լինելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031