
ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահական ընտրությունների համար հատկացնելու է 11.4 միլիոն դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահական ընտրությունների անցկացման համար հատկացնելու է 11.4 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նրա խոսքերով՝ նախագահական ընտրությունների կապակցությամբ Ուկրաինա է ուղարկվելու 1000 միջազգային դիտորդ, որի 1/10-ը (100 մարդ) կազմելու են ԱՄՆ-ի ներկայացուցիչները (այդ թվում նաև կոնգրեսականներ):
Ներկա դրությամբ արդեն իսկ Ուկրաինա է ժամանել ԵԱՀԿ-ի 100 դիտորդ, իսկ մնացյալ 900-ն Ուկրաինա կժամանի մայիսի 20-ին: Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին: