
ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ կապված Սիրիայի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Սիրիայի հետ: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Տեմպբանկի» նկատմամբ՝ Սիրիայի կառավարության հետ նրա համագործակցության համար:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մոսկովյան «Տեմպբանկը» ընդգրկել է իր «սև ցուցակում»՝ նրան հեռացնելով ամերիկյան ֆինանսական համակարգից: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև բանկի նախագահ Միխայիլ Գագլոևի, սիրիացի 6 պաշտոնյայի ու սիրիական երկու նավթավերամշակման ընկերությունների նկատմամբ՝ Banias և Homs:
Նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը միջազգային շուկաներ ելք ունենալու համար օգտագործում է ռուսական բանկերը, սակայն սրանից առաջ ԱՄՆ-ի իշխանությունները զերծ են մնացել նրանց դեմ պատժամիջոցներ կիրառելուց՝ չնայած ամերիկացի օրենսդիրների ճնշմանը: