Վոլինկինը հետ չի վերցնում իր խոսքերը. Lragir.am (տեսանյութ)

Ինչպես գրում է Lragir.am-ը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլոնկինն այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ օրերս արած իր աղմկոտ հայտարարությանը ՀԿ-ներ փակելու եւ գրաքննություն մտցնելու մասին: Լրագրողները նկատեցին, որ դեսպանի հայտարարությունը Հայաստանում վատ ընդունվեց:

 «Առաջին հերթին իմ հայտարարությունը վատ ընդունեցին ոչ թե Հայաստանում ընդհանրապես, այլ առանձին խմբեր»,- հայտարարեց դեսպանը: Նա նշեց, որ երկրորդ, ոչ ոքի կոչ չի անում գնալ Հայաստանից, այլ կոչ է անում լինել հնարավորինս արդար բոլոր հարցերում:

 «Ես իմ խոսքերը հետ չեմ վերցնում երբեք: Հարցը հետևյալն է՝ որ իմ ցանկացած խոսք կարող է մեկնաբանվել ինչպես հարմար է: Ես եկել եմ այստեղ, որպեսզի ամրապնդեմ ու ընդլայնեմ մեր երկրների հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի ու սիրո մթնոլորտում: Իսկ թե ինչպես են մեկնաբանում իմ քայլերը, դա թող մնա իրենց խղճին»,- ասաց ՌԴ դեսպանը:

 Հիշեցնենք, որ օրերս Իվան Վոլոնկինը իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:

Մանրամասները՝ Lragir.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս