
Ճապոնիայի պետպարտքն առաջին անգամ հատել է 1000 տրիլիոն իենի սահմանագիծը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի ֆինանսական տարվա ավարտի (31.03.2014) դրությամբ Ճապոնիայի պետպարտքի չափը հասսել է ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով 1025 տրիլիոն իեն (10.08 տրիլիոն դոլար): Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ մեկ տարում Ճապոնիայի պետպարտքն աճել է 33.4 տրիլիոն իենով (330 միլիարդ դոլար): Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ պետպարտքը շարունակելու է աճել մինչև 2014 թվականի ֆինանսական տարվա ավարտ (31.03.2015) և կարող է հասնել 1143.9 տրիլիոն իենի (մոտ 11.32 տրիլիոն դոլար):
Ճապոնիայի պետպարտքն արդեն իսկ կրկնակի գերազանցում է նրա ՀՆԱ-ի ցուցանիշը: Դա ամենաբարձր ցուցանիշն է G7-ի երկրների թվում: