
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման «ճանապարհային քարտեզը»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին կոչ է արել սկսել համազգային երկխոսություն՝ կապված երկրում առկա ճգնաժամի կարգավորման հետ:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Քերիի ու Յացենյուկի միջև կայացած հեռախոսազրույցը:
Փսակիի խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում նաև մայիսի 25-ի նախագահական ընտրությունների հարցը:
Փսակին հավելել է, որ ԱՄՆ-ը ուսումնասիրում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի ներկայացրած «ճանապարհային քարտեզը»: