Բաժիններ՝

ԱՄՆ-ում վարորդը խցանման մեջ չմնալու համար օգտագործել է մանեկեն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոստոն մեկնող վարորդը, չցանկանալով մնալ խցանման մեջ, որոշել է հնարամտություն ցուցաբերել: Նա որոշել է ընթանալ միջնահանգային ավտոմայրուղու այն շերտով, որը նախատեսված է բացառապես ուղևոր ունեցող տրանսպորտային միջոցների համար:

Ոստիկան Ջոն Քարնելը, նկատելով կասկածելի «ուղևորին», կանգնեցրել է ավտոմեքենան, որում ուղևորի փոխարեն հայտնաբերել է զգեստավորված մանեկեն: Հնարամիտ վարորդը ծանուցագիր է ստացել Մասաչուսեթս նահանգի Քուինսի դատարան ներկայանալու համար՝ չսահմանված տեղով երթևեկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031