Մեծ Բրիտանիան դեմ չէ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը. Ուիլյամ Հեյգ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է: Հեյգը վստահություն է հայտնել, որ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կընդգծվի Վրաստանի գրանցած առաջընթացը:

Հեյգն արժևորել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններում Վրաստանի ունեցած ներդրումը, ինչպես նաև ողջունել է ԵՄ-ի առաքելության շրջանակներում ԿԱՀ զինծառայողներ ուղարկելու Վրաստանի որոշումը: Հեյգն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան դեմ չէ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031