Բաժիններ՝

Սևաստոպոլում նույնպես զորահանդես է անցկացվում

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Սևաստոպոլում զորահանդես է անցկացվում՝ ի պատիվ Հաղթանակի օրվա 69-ամյակի և հերոս-քաղաքն ազատագրելու 70-ամյակի: Զորահանդեսին մասնակցում է 1000 զինծառայող, 40 միավոր ռազմական տեխնիկա, 70 ինքնաթիռ ու ուղղաթիռ:

Զորահանդեսն ընդունում է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Վիտկոն, զորահանդեսը ղեկավարում է Սևծովյան նավատորմի Առափնյա պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Օստրիկովը: Զորահանդեսի ընթացքին հետևում է մոտ 150.000 մարդ, որոնց թվում կան նաև Ռուսաստանի տարբեր շրջաններից Սևաստոպոլ ժամանածներ:

Ավելի վաղ հայտարարվել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 9-ին՝ մոսկովյան զորահանդեսի ավարտից անմիջապես անց, ժամանելու են Սևաստոպոլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031