
Ռուսաստանը գազի մատակարարման հարցում հունիսից կանխավճարային համակարգ է սահմանում Ուկրաինայի համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2014 թվականի հունիսից Ուկրաինայի համար անցում է կատարում գազի մատակարարման համար կանխավճարային համակարգին՝ կապված ուկրաինական կողմի կուտակած պարտքերի հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նրա խոսքերով՝ այդ որոշումը համապատասխանում է 2009 թվականին ռուսական «Գազպրոմի» և ուկրաինական «Նավթոգազի» միջև կնքված պայմանագրին:
Ներկա դրությամբ ուկրաինական կողմի գազային պարտքը հասել է 3.5 միլիարդ դոլարի: Ապրիլի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին հատկացրել էր մեկ ամիս ժամանակ՝ պարտքերը մարելու համար: