
Մանուկ Պողոսյանը նշանակվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Մինչև աշխատանքից ազատվելը ՀՀ արդարադատության նախարարի նախկին պաշտնակատար Հրայր Թովմասյանը Մանուկ Պողոսյանին նշանակել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հ. Թովմասյանի ապրիլի 29-ի որոշման մեջ (այն նախարարության կայքում տեղադրվել է այսօր) նշված է.
«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական
վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը.
1. Մանուկ Արմենակի Պողոսյանին 2014 թվականի ապրիլի 30-ից փոխադրման կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ազատելով նրան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնից:
Աշխատավարձը՝ըստ հաստիքային ցուցակի։
2. Սույնհրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: