Պետրոս Մակեյան. «Մենք անելիք ունենք` հեռացնենք և ընտրությամբ իշխանություն ձևավորենք, որի հետ հարգանքով կխոսի ցանկացած երկրի դեսպան»
«Ոչ թե այդ Ռուսաստանի դեսպանինպետք է մեղադրենք, այլ մեր իշխանություններին, որ իրենք արդեն գուբերնիայի կարգավիճակով են ներկայանում Ռուսաստանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը` անդրադառնալով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի երեկվա հայտարարությանը, թեՀայաստանում գործող որոշ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում, ուստիանհրաժեշտ է «չեզոքացնել» այդ հ/կ-ներին:
«Բնականաբար, այդ Ռուսաստանի ներկայացուցիչը (հիմա արդեն անիմաստ է դեսպան ասել, որովհետև դեսպանն անկախ պետությունում է գործում) սկսում է ուղղորդել` սա սխալ եք անում, սա այսպես պետք է արվի: Ես բոլորովին ոչ Ռուսաստանին եմ մեղադրում, ոչ էլ այդ Ռուսաստանի թագավորի ներկայացուցչին: Մեր իշխանություններին եմ մեղադրում, որ այլևս ինքնիշխանության որևէ տարրեր չեն թողել: Այս վերջին կառավարության կազմն էլ դա է հաստատում: Հիմնականում օլիգարխներ են նշանակվել: Օլիգարխիան լիարժեք իշխանություն է վերցրել»:
Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լիներ կառավարության արձագանքը ՌԴ դեսպանի հայտարարությանը, Պ. Մակեյանը պատասխանեց. «Կառավարությունը՝ որպես այդպիսին, ինքնուրույն պետականություն չի կարող ներկայացնել: Այսօրվա իշխանությունները որևէ անելիք չունեն, մենք անելիք ունենք` հեռացնենք և ընտրությամբ իշխանություն ձևավորենք, որի հետ հարգանքով կխոսի ցանկացած երկրի դեսպան»: