Եթե Պուտինը չնահանջի, ապա կկորցնի ամեն ինչ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում Ուկրաինայի քաղաքացիներին զգուշացրել է, որ չպետք է նահանջել, քանի որ նրանք կարող են կորցնել ամեն ինչ:

Սաակաշվիլին մանրամասնել է, որ ինդուստրիալ արևելքի և դեպի ծով ելք ունենալու կորստի պատճառով Ուկրաինան կկորցնի տնտեսական հեռանկարները, ինչից հետո՝ նաև պետականությունը: Սաակաշվիլին կարծում է, որ պետք է նահանջի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես նա կկորցնի ամեն ինչ:

Սաակաշվիլիի կարծիքով՝ Ուկրաինայում լայնամասշտաբ ներխուժում ձեռնարկելու Պուտինի հնարավորությունները նվազում են օրեցօր՝ թեև Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է ռուսական ներխուժում. «Աշխարհը միանշանակ աջակցում է Ուկրաինային և պատժամիջոցներ է սահմանում Պուտինի վարչակարգի դեմ:

Անպայմանորեն, դա Պուտինի վերջն է: Նա բացարձակապես անհեռատես քաղաքական գործիչ է: Ամեն ինչի վերջն էլ գալիս է: Գլխավորն այն է, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031