
Մեկնարկում է Ռասմուսենի երկօրյա լեհական այցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի երկօրյա լեհական այցը: Այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Այցի շրջանակներում Ռասմուսենը բանակցություններ է վարելու Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, վարչապետ Դոնալդ Տուսկի, արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու և պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի հետ:
Այդ հանդիպումներում, ի թիվս այլ հարցերի, պլանավորված է քննարկել նաև Ուկրաինայի հարցը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պլանավորել է քննարկել նաև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրների անվտանգության ու ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովին նախապատրաստվելու հարցերը: