
«Կարս-Ախալքալաք» երկաթուղով առաջին փորձնական գնացքն անցնելու է 2014 թվականի վերջին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Կարս-Ախալքալաք» երկաթուղով առաջին գնացքն անցնելու է 2014 թվականի վերջին: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին.
«Կան մի շարք հատվածներ, որոնցում շինարարական աշխատանքներն ավարտված են ավելի քան 80 տոկոսով: Ախալքալաքի կայարանի կառուցումը գտնվում է սկզբնական փուլում: Նախագծի իրագործումն ամբողջովին կավարտվի մինչև 2015 թվականի ավարտը:
Սակայն փորձնական գնացքը կսկսի երթեր իրականացնել ավելի շուտ, ենթադրաբար ընթացիկ տարեվերջից: Երկաթուղու մնացյալ հատվածով գնացքը կսկսի երթևեկել 2015 թվականի երկրորդ կեսից: Պարզապես, կայարանների կառուցումը պահանջում է մեծ ժամանակ»:
Նախարարը հավելել է, որ Թուրքիան շարունակ հանդես է գալիս նորանոր նախաձեռնություններով և կողմ է արտահայտվել Մլետա-Կոբի թունելի համատեղ կառուցմանը: