
Ռուսաստանը հենց այնպես ոչինչ չի ստորագրում. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Шустер LIVE հեռուստաալիքի եթերում Ուկրաինային կոչ է արել լինել շատ զգոն և կշռված Ռուսաստանի հետ ամեն տիպի համաձայնագրեր ստորագրելիս.
«Ամեն անգամ, երբ մենք Ռուսաստանի հետ ստորագրել ենք համաձայնագրեր, նրանք պատերազմ են սկսել: 2008 թվականին եկավ Սարկոզին, մենք համաձայնագիր ստորագրեցինք հրադադարի մասին, և նա (Ռուսաստանը) զավթեց Վրաստանի երկու շրջանները:
Մենք հետ քաշեցինք զորքերը, ինչո՞ւ, որովհետև կատարում էինք Սարկոզիի ու Մեդվեդևի ստորագրած համաձայնագիրը: Այդպիսի բանակցություններում պետք է լինել շատ զգույշ: Ամեն անգամ նրանք ստորագրումից հետո կիրառում են միջազգային գործիքներ: Ռուսաստանը հենց այնպես ոչինչ չի ստորագրում, ամեն անգամ դրա հետևում ինչ-որ բան է կանգնած»: