
Ամերիկացի գիտնականները բնությունը փրկելու համար առաջարկում են արգելել ծխախոտի ֆիլտրերը

Current Environmental Health Reports գիտական պարբերականի փոխանցմամբ՝ Սան Դիեգոյի համալսարանի ամերիկացի գիտնականներն առաջարկում են արգելել ծխախոտի ֆիլտրերը՝ բնությունը փրկելու համար:
Նրանց խոսքերով՝ տարեկան աշխարհի մասշտաբով սպառվում է 6 տրիլիոն ծխախոտ, որոնցից մոտ 4.6 տրիլիոնի դեպքում մարդիկ ծխախոտի ֆիլտրերը նետում են ոչ թե աղբաման, այլ՝ պարզապես գետնին:
Միևնույն ժամանակ ծխախոտային թափոնները պարունակում են թունավոր նյութեր, նիկոտին, թունաքիմիկատներ, ինչի համար էլ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար:
Ավելին, ծխախոտի ֆիլտրերն առավել վտանգավոր են բնության համար, քանի որ դրանք չեն ենթարկվում կենսաքիմիական տարրալուծման: Հայտնվելով ջրում՝ դրանք վնասում են թե՛ բուն բնությանը, թե՛ կենդանի օրգանիզմներին: