Թբիլիսում մեկնարկում է Եվրոպայի շաբաթը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսում մեկնարկում է Եվրոպայի շաբաթը: Վրաստանում Եվրոպայի շաբաթն ավանդաբար նշվում է մայիսին: Եվրոպայի շաբաթը բացելու է «Մեր եվրոպական ընտրությունը» կոնֆերանսը:

Բացման արարողակարգին մասնակցելու են Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ու Վրաստանում ԵՄ-ի դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը:

Այսօր ուսանողների ու փորձագետների մասնակցությամբ քննարկվելու է ԵՄ-ի հետ Վրաստանի համագործակցության և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցերը: Եվրոպայի շաբաթը տևելու է մայիսի 14-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031