Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանցի գեներալի փախուստը Ռուսաստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է այն տեղեկատվություն, թե երկրի զինված ուժերի գեներալներից մեկը փախել է Ռուսաստան:

Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել է, որ այդ մասին տեղեկություններ տարածած ԶԼՄ-ների մեջբերած անունը, չի հանդիսանում ո’չ Ադրբեջանի քաղաքացի, ո’չ էլ ադրբեջանցի գեներալ:

Ավելին, նա չի ծառայել Ադրբեջանի զինված ուժերում: Ադրբեջանի ՊՆ-ն այդ տեղեկատվությունը որակել է որպես «անհիմն և իրականությանը չհամապատասխանող»:

Նշվում է, որ սրանից առաջ ադրբեջանցի պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ուզեիր Ջաֆարովը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ գեներալ Բագիր Ֆաթուլաևը փախել է Ռուսաստան: Ջաֆարովի խոսքերով` Ֆաթուլաևը բարձր պաշտոն է զբաղեցրել Ադրբեջանի զինված ուժերի ակադեմիայում, երբ պաշտպանության նախարարը Սաֆար Աբիևն է:

Ջաֆարովն ընդգծել է, որ Ֆաթուլաևը ոչ վաղ անցյալում կոնֆլիկտ է ունեցել նախարարության ղեկավարներից մեկի հետ, ինչից հետո գեներալ Ֆաթուլաևն առանց թույլտվության մեկնել է Մոսկվա և չի վերադարձել ծառայության վայր:

Տեսանյութեր

Լրահոս