Բաժիններ՝

Պետք է արդիականացնել թուրքական բանակը. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան հպարտանում է իր բանակով: Դրա հետ մեկտեղ Գյուլը հայտարարել է, որ թուրքական բանակը, ինչպես և երկրի մյուս կառույցները կարիք ունեն արդիականացման:

Գյուլի խոսքերով՝ աշխարհի բոլոր երկրներն արդիականացնում են իրենց բանակները, և Թուրքիան չպետք է դառնա բացառություն: Գյուլը կարևորել է պաշտպանական ոլորտի բարեփոխումների անցկացումը, որոնք կնպաստեն թուրքական բանակի պրոֆեսիոնալացմանը:

2013 թվականի հունվարին Թուրքիայի խորհրդարանն ընդունեց պարտադիր զինծառայության ժամկետը 15 ամսից մինչև 12 ամիս նվազեցնելու մասին օրենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս