Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը ԶԼՄ-ներին կոչ է արել սեփական լսարանին փոխացնել միայն օբյեկտիվ տվյալներ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արել սեփական լսարանին առավելագույնս հաղորդել ճիշտ և օբյեկտիվ տվյալներ.

«Ցանկանում եմ կոչ անել բոլորին և հատկապես ԶԼՄ-ներին, որ բնակչությանն առավելագույն կերպ փոխանցեն ճշգրիտ ու օբյեկտիվ տեղեկատվություն, որպեսզի բացառվեն տարբեր տիպի չարաշահումները: Մենք արդեն իսկ տեսնում ենք այդօրինակ միտումներ:

Հատկապես ցանկանում եմ դիմել քաղաքական գործիչներին, որոնց վրա դրված է մեծ պատասխանատվություն, որ նրանց հայտարարությունները շատ զգայուն են ընկալվում երկրի բնակչության կողմից»:

Վրաստանի վարչապետը դիմել է նաև հասարակությանը՝ կոչ անելով համախմբվել, պահպանել հանդարտություն, ամրություն և խելամտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս