ԵԱՀԿ-ի գործող նախագահն Ադրբեջանում գլխավորապես կքննարկի ԼՂ-ի հարցը. Բաքվում Շվեյցարիայի դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի ադրբեջանական առաջիկա այցի բանակցությունների գլխավոր թեման հանդիսանալու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Պասկալ Օբիշերը: Նրա խոսքերով՝ ադրբեջանական այցի շրջանակներում Բուրկհալտերը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, վարչապետի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Դիվանագետն ընդգծել է, որ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից բացի, այցի ժամանակ քննարկվելու են նաև Ադրբեջանի ու Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բուրկհալտերը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու հունիսի 3-ին:

Տեսանյութեր

Լրահոս