Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը կարող է կնքվել 10 օրում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը կարող է կնքվել 10 օրվա ընթացքում:

Դրանք կտրուկ վատթարացում են ապրել 4 տարի առաջ տեղի ունեցած «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով, երբ իսրայելցի հատուկ ջոկատայինները նույնանուն նավում սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացու:

Նախատեսվում է, որ պայմանագրի շրջանակներում Իսրայելը 21 միլիոն դոլար փոխհատուցում է վճարելու զոհվածների ու տուժածների ընտանիքներին, իսկ Թուրքիան իր հերթին հրաժարվելու է իսրայելցի պաշտոնյաների նկատմամբ հարուցած դատական գործերից:

Համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների դեսպանները կվերադառնան իրենց աշխատավայրեր՝ Անկարա և Թել Ավիվ:

Տեսանյութեր

Լրահոս