ՆԱՏՕ-ն մեծապես աջակցում է Ռուսաստանի հետ Վրաստանի ակտիվ երկխոսությանը. Ափաթուրայ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ հանդիպել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ու Վրաստանի փոխհարաբերությունները և Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարցը: Ընդգծվել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը՝ կապված նրա իրականացրած բարեփոխումների հետ:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը՝ որպես ասպիրանտ երկիր, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ականկալում է փոխհարաբերությունների նոր փուլ, ինչը կնպաստի երկրում ժողովրդավարության էլ ավելի համախմբմանը:
Ափաթուրայն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ամուր կերպ աջակցում է Ռուսաստանի հետ Վրաստանի ակտիվ երկխոսությանը և կարծում է, որ դա ռուս-վրացական հարաբերությունների լարվածության նվազեցման լավագույն ուղին է: