Իրանը հերքել է ահաբեկչությանն աջակցելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հերքել է ահաբեկչությանն աջակցելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքը: Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Իրանին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ ԱՄՆ-ը խեղաթյուրում է պատկերը և իրականացնում է երկակի ստանդարտների քաղաքականություն:

Աֆհամը, մեկնաբանելով ահաբեկչության դեմ պայքարի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցը, ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Իրանն ինքն է դարձել ահաբեկչության զոհ, և նման պայմաններում Իրանին ահաբեկչությանն աջակցելում մեղադրելը հանդիսանում է իրականության խեղաթյուրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031