Բաժիններ՝

Ուկրաինան հրաժարվել է չգնած գազի համար 11.4 միլիարդ դոլար վճարել «Գազպրոմին»

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերությունը հրաժարվել է «Գազպրոմին» վճարել 11.4 միլիարդ դոլար՝ չգնած գազի համար: Ուկրաինական ընկերությունը համապատասխան նամակ է հղել ռուսական «Գազպրոմին», որն ապրիլի վերջին «Նավթոգազից» պահանջել էր վճարել 2013 թվականի գազի համար:

Ուկրաինական կողմի կարծիքով՝ ռուսական կողմի այդ պահանջը հենված է «վերցրու կամ վճարիր» սկզբունքի վրա, Կիևում կարծում են, որ «Նավթոգազի» ու «Գազպրոմի» միջև պայմանագիրը չի պարունակում այդ դրույթի գործնական կիրառման մեխանիզմ:

«Գազպրոմի» տվյալներով՝ ապրիլի 30-ի դրությամբ ռուսական գազի համար Ուկրաինայի պարտքը կազմում է 3.5 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս