«ՀՀԿ-ի հետ շնացողներն ու ազգի կույս նվիրյալները». «Առավոտ»
«Ընդդիմությունը խռովյալ հոգիների, իշխանատենչության մոլուցքով տառապող խառնամբոխ չէ, այլ գաղափարական լուսավորության շտեմարան: Լուսավորչական փարթամ գաղափարական միտք ունեցողն է իշխանության այլընտրանքը»,-«Առավոտ»-ին ասել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր ուժերի գործունեությանը:
Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը, ըստ Հակոբյանի, «բուրժուական դեմոկրատիայի շառլատաններ են», որոնք «իրենց շահատակությունների համար ուզում են` զուգավորվում են, շնանում են ՀՀԿ-ի հետ՝ հանուն նյութապաշտության և քաղաքական հեգեմոնիկ դիրքի»: «Իսկ երբ նավն արդեն խորտակվում է, ապահարզան են տալիս` իրենց հռչակելով ազգի կույս նվիրյալներ: Բայց ժողովուրդը լավ գիտի` ով է ընդդիմություն, ով ոչ»,-ասել է Դավիթ Հակոբյանը:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։