Արթուր Բաղդասարյանի երեք սենյականոց բնակարանն ու եղբոր 5 հարկանի հյուրանոցը. «Ժամանակ»

«Երեկ կայացավ ընդդիմադիր ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբոր՝ Արմեն Բաղդասրյանի «Իմպերիալ» հյուրանոցի 1 տարվա գործունեությանը նվիրված միջոցառումը: 5 հարկանի շքեղ հյուրանոցը գտնվում է Կորյունի փողոցում»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր բանկետին: Ներկա չէր նաեւ հյուրանոցի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը, ով աշխատակիցների խոսքերով՝ Հայաստանից բացակայում է: Փոխարենը ներկա էին տուրիստական գործակալությունների, դեսպանատների, նախարարությունների եւ մշակույթի որոշ ներկայացուցիչներ: Արդեն ՕԵԿ նախագահին պատկանող «Երեւան» հեռուստաընկերությունը ուղիղ եթերով ցուցադրում էր արարողությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս