Բաժիններ՝

Մայիսի 1-ից մեկնարկել են Հունգարիայից Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի մեկից մեկնարկել են Հունգարիայից գազի ռևերսային (դարձափոխիչ) մատակարարումներն Ուկրաինային: Այս մասին հայտարարել է «Ուկրտրանսգազ» ընկերության մամլո ծառայության պետ Ելենա Մոստիցկայան:

Նա, սակայն, չի մանրամասնել, թե Ուկրաինան որքան ծավալով գազ է ստանում Հունգարիայից: Փոխարենը նա միայն հիշեցրել է, որ Ուկրաինային Հունգարիայից գազի ռևերսային մաըակարարումները կասեցվել էին 2013 թվականի դեկտեմբերին:

2014 թվականի աշնանից կմեկնարկեն Սլովակիայից Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները, որոնց ծավալը կազմելու է տարեկան մոտ 8 միլիարդ խորանարդ մետր:

Հիշեցնենք, որ երեկվանից Ուկրաինայում բնակչության համար գրեթե կրկնակի թանկացել է գազի գինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս