Բաժիններ՝

Ուկրաինան մայիսին կստանա մինչև 5 միլիարդ դոլար. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՀ-ից երկու տարով 17 միլիարդ դոլար ստանալուց բացի, ԱՄՆ-ից աննմիջապես ստանալու է 1 միլիարդ դոլար:

Յացենյուկը հավելել է, որ մինչև ընթացիկ տարեվերջ Ուկրաինան ԵՄ-ից կստանա 1.6 միլիարդ եվրո, իսկ Համաշխարհային բանկից՝  1.5 միլիարդ դոլար. «Մայիսի ընթացքում մենք կստանանք ԱՄՀ-ի առաջին տրանշը՝ 3 միլիարդ դոլար, ԱՄՆ-ից 1 միլիարդ դոլար և մինչև մեկ միլիարդ եվրո ԵՄ-ից:

Այդ միջոցների մի մասը կուղղվի Ուկրաինայի Ազգային բանկի ոսկեարժութային պաշարներին, իսկ մյուս մասը՝ Ուկրաինայի իրավիճակի մակրոֆինանսական կայունացմանը և բնաբականաբար նաև աշխատավարձերն ու թոշակները ժամանակին վճարելուն»:

Յացենյուկի խոսքերով՝ Ուկրաինայի տնտեսությունը կարող է կայունանալ երկու տարվա ընթացքում և 2016 թվականին դուրս գալ կայուն, հզոր աճի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս