Ուկրաինական բանակը գրոհել է Սլավյանսկը
                                    Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզում գտնվող ուկրաինական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկի վրա: Քաղաքի կենտրոն տանող մատույցներում մարտեր են ընթանում:
Տվյալ գործողությանը մասնակցում են նաև մարտական ուղղաթիռներ: Հարձակման են ենթարկվել քաղաքի շուրջ ընկած բոլոր ամրակետերը: Չհաստատված տվյալներով՝ ուկրաինական զորքերը գրավել են տեղի հեռուստաաշտարակը, որը գտնվում է Սլավյանսկի վրա գերակայող բարձունքի վրա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    