Գերմանիայի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի հղած ուղերձը

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր ընդունել է իր գերմանացի գործընկեր Յոահիմ Գաուկին: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի ու Գերմանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է մոտ 40 միլիարդ դոլար:

Գյուլի տվյալներով՝ ներկա դրությամբ Թուրքիայում գործունեություն է ծավալել գերմանական 5000 ընկերություն, իսկ Թուրքիայում գերմանական ներդրումների ծավալը կազմում է մոտ 7 միլիարդ դոլար: Գյուլն ընդգծել է, որ Գերմանիայում բնակվող 3 միլիոն թուրքերը կարևոր դեր են խաղում երկու երկրների միջև հարաբերություններում:

Գաուկն իր հերթին հայտարարել է, որ դրականորեն է վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Բացի այդ, Գաուկը աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած ցավակցական ուղերձին` այն որակելով որպես «նոր էջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930