Ուժի մեջ է մտել Մոլդովայի քաղաքացիների համար ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացումը
Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած՝ կենսաչափական անձնագրեր ունեցող Մոլդովայի բնակիչները կարող են առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել դեպի Շենգենյան գոտի:
Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից բարեփոխումներին աջակցելն ու Մոլդովայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը հույսեր են ներշնչում Մերձդնեստրի «սառեցված» հակամարտության կարգավորման համար:
ԵՄ-ն ու Մոլդովան վիզային երկխոսությունը սկսել են 2010 թվականի հունիսին: Վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը Եվրախորհրդարանն ընդունել է այս տարվա ապրիլի սկզբին: Մոլդովան նախորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-ի հետ նախաստորագրել է Ասոցացման համաձայնագիրը: