Բաժիններ՝

Այսօր լրանում է համաշխարհային պատմության մեջ ամենամասշտաբային տեխնածին աղետի 28-րդ տարելիցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր լրանում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 28-րդ տարելիցը: 1986 թվականի ապրիլի 26-ին պայթյուն գրանցվեց Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում, ինչը և պատճառ հանդիսացավ համաշխարհային պատմության մեջ ամենամասշտաբային տեխնածին աղետի առաջացման համար:

Վթարը համարվում է միջուկային էներգետիկայի ողջ պատմության ընթացքում գրանցված խոշորագույն վթար: Ընդ որում, դա վերաբերում է թե´ դրա հետևանքով տուժածներին, թե´ պատճառած տնտեսական վնասին: Այն տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի տարածքում, սակայն նրա փլուզումից հետո գլխացավանք հանդիսացող այդ օբյեկտը բաժին ընկավ Ուկրաինային:

Ի տարբերություն Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծությունների` Չեռնոբիլի ատոմակայանի վթարը հիշեցրեց հզոր «կեղտոտ ռումբի» պայթյուն, որի հիմնական խոցող գործոնը դարձավ ռադիոակտիվ ճառագայթումը: Ռադիոակտիվ ամպերն անցան ԽՍՀՄ-ի եվրոպական հատվածի, Արևելյան Եվրոպայի ու Սկանդինավյան թերակղզու վրայով:

Ռադիոակտիվ տեղումների մոտ 60 տոկոսը գրանցվեց Բելառուսի տարածքում: Մոտ 200.000 մարդ տարհանվեց աղտոտված գոտիներից: «Ռադիոակտիվ ամպեր» արտահայտությունը ցայժմ սարսափելի բառեր են համարվում ուկրաինացիների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930